ՀՀ ԿԳՆ մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը Facebook սոցցանցի իր էջում գրում է.

 

«Հարգելի քաղաքացիներ, ի պատասխան բազմաթիվ հարցումների տեղեկացնում եմ, որ ուժի մեջ է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանն առ այն, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում դասերը վերսկսվելու են փետրվարի 1 ից:

 

Միաժամանակ հիշեցնում եմ, որ համաձայն նախարարի հրամանի հանձնարարվել է ուսումնական պարապմունքները սկսելուց առնվազն 2 օր առաջ դասասենյակներում ապահովել անհրաժեշտ ջերմաստիճան:»: