Նրանք՝ ովքեր ուշադիր հետևել են, համակրել կամ մասնակցել քաղաքական, հասարակական, քաղաքացիական շարժումներին ապա նկատած կլինեն, որ այդ միջոցառումների, ակցիաների ակտիվ, աչքի ընկնող ու էկրաններին, լուսանկարներում հաճախ երևացող ակտիվիստներից շատերն այսօր որպես փախստականներ եվրոպաներում են կամ պատրաստվում են գնալ:

 


Այդ միջոցառումներին շատերի ակտիվ մասնակցելու հեռահար նպատակը հենց դա է՝ նկարվել, ցուցադրվել, հարցազրույցներ տալ, ոստիկանների հետ բախումներ սադրել, անպայման ձգտել մարմնական վնասվածք ստանալ կամ հայտնվել ոստիկանական բաժիններում: Այդ նպատակով նրանք ցավոք վտանգում, օգտագործում, հուսախաբ են անում նաև ազնիվ, սկզբունքային ու սրտացավ իրական քաղաքացիական ակտիվիստներին…
Նրանք ամեն գնով փորձում են հայտնվել ուշադրության կենտրոնում, փաստաթղթերի հաստափոր տրցակ, թղթապանակ սարքել ու…Ու հայտնվել իրենց երազած եվրոպաներում…
Հիշե′ք, շատերին՝ որոնք չկան…Հիշեք ու կտեսնեք, որ նրանցից շատերը՝ բնապահպաններ, հակիստներ, հիմնադիրներ ու մնացյալներ

 

չկան, իրենց փաստաթղթերի տրցակները գրկած, հաջողությամբ վայրեջք են կատարել այլ երկրներում:
Բա՞…<<Իսկական ակԾիվիստն>> այդպիսին է լինում…

 

Ռոբերտ Մելքոնյան