Այն, ինչ դժվար էր անգամ պատկերացնել մի քանի տարի առաջ, այսօր արդեն իրականություն է դառնում, այսպես, ամերիկյան ընկերություններից մեկի ստեղծած “AlphaGo” ծրագիրը հաղթել է գո խաղի Եվրոպայի եռակի չեմպիոն Ֆան Հուեյին:
Ըստ որում՝ սա առաջին դեպքն է, երբ արհեստական ինտելեկտը հավասար պայմաններում գո խաղում հաղթում է մարդուն։ Հայտնի է, որ նախքան այս հանդիպումը “AlphaGo”-ն խաղացել է նույն տեխնոլոգիայով ստեղծված այլ ծրագրերի հետ։
Հետաքրքրական է, որ “AlphaGo”-ն հաղթել է 495 խաղից 494-ում: Այս տարվա մարտին ծրագիրը կխաղա հարավկորեացի Լի Սեդոլի հետ: Վերջինս համարվում է աշխարհում լավագույն գո խաղացողներից մեկը:
Անի Ասլանյան