1886 թվականի հունվարի 29-ին Կարլ Բենցը գրանցել է ներքին այրման շարժիչով առաջին մեքենայի արտոնագիրը

 

1885-ին Կարլ Բենցի պատրաստած առաջին ավտոմեքենան իրենից ներկայացնում էր եռանիվ, երկտեղանոց կառք՝ 250 կգ կշռով՝ գրում է Calend-ը: Դրա վրա Բենցը դրել է նոր բենզինե շարժիչ՝ ջրային հովացմամբ, 0.9 ձիաուժ հզորությամբ: Ավտոմեքենան ուներ 16 կմ/ժ արագություն: Այն ստացավ Motorwagen անվանումը:

 

1886-ի հունվարի 29-ին՝ այն բանից հետո, երբ գյուտը բազմաթիվ փորձություններ հաղթահարեց և որոշ թերություններ հարթվեցին, Motorwagen-ը ստացավ գերմանական կայսերական պատենտը: 1887-ին աշխարհում առաջին ավտոմեքենան ներկայացվեց Փարիզի ցուցահանդեսում:

 

Գրիգորյան Ժորա