Բանակը ոչ միայն զինվորներն են ու սպայակազմը, այլեւ՝ նրանց կանայք ու երեխաները, նրանց ընկերներն ու ընկերուհիները, նրանց քույրերն ու եղբայրները, նրանց մայրերն ու հայրերը՝ հայրենիքի եւ պետության, այսօրվա եւ ապագայի մասին իրենց պատկերացումներով, իրենց հույսերով ու հուսախաբություններով:
Այն Հայաստանը, որի քաղաքացիները հավատում են իրենց երկրի ապագային, ահա այդ Հայաստանի բանակը կլինի ոչ միայն մարտունակ, այլեւ անպարտելի:

 


Սպաներն ու զինվորները ոչ միայն հայրենիքն են պաշտպանում, այլեւ Հայրենիքի այսօրվա եւ ապագայի նկատմամբ իրենց կանանց ու երեխաների, ընկերների ու ընկերուհիների, քույրերի ու եղբայրների, մայրերի ու հայրերի հավատը:
Որքան ամուր է այդ հավատը, այնքան ուժեղ է բանակը:
Ամուր թիկունք, խաղաղ սահման. ահա թե ինչ եմ մաղթում Հայոց բանակին՝ տոնի առիթով:

 

Նիկոլ Փաշինյան