Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի և Իրանի նախագահ Հասան Ռուհանիի միջև կայացած հանդիպման համատեքստում թերևս ամենահետաքրքիր պահերից մեկն այն է եղել, երբ սրբազան քահանայապետը խնդրել է Իրանին գործուն դերակատարություն ստանձնել միջազգային ահաբեկչության դեմ պայքարում:

 


Իրականում Իրանի «դիվականացմանն» ուղղված Արևմուտքի մի քանի տասնամյա պարբերական ծրագրի արդյունքում պաշտոնական Թեհրանը մշտապես ներկայացվել է միջազգային ահաբեկչությունը հովանավորող կողմ՝ այդ պատճառով նույնիսկ ենթարկվելով զգալի պատժամիջոցների, մինչդեռ համաշխարհային Կաթողիկե եկեղեցու առաջնորդի նման խնդրանքը ոչ միայն արմատապես խաթարում է Իրանի համար նախանշված այդ «դիվական» պատկերը, այլ վերջինիս թեկուզ և անուղղակիորեն, բայց դասում, պատկերավոր ասած, ահաբեկչության դեմ պայքարող «խաչակրաց» շարքին:

 

Վարդան Ոսկանյան