Ազգերի ու ժողովուրդների մեծ մասի մոտ Բանակ բառը գրվում և հնչում է որպես Արմիա՝ Արմ բառից, որն էլ իր հերթին նաև ԱՐՄ՝ Բազուկ բառից է։ Հետաքրքիր է, բայց այդ նույն ազգերի մոտ Արմ-ով կազմվում են նաև Արմենիա՝ Հայաստան և Հայ բառերը։
Հայերենում, ըստ էության, մենք կիրառում ենք ԲԱՆԱԿ բառը։ Ինչու՞՝ ըստ էության. ես լեզվաբան չեմ, ճիշտ է, բայց ըստ իս՝ դա Բանել, Բանող, Գործել, Գործող բառի, գաղափարի լավագույն դրսևորումներից մեկն է, այո՛, Բանակի էությունն էլ գործելն է, դա գործող օրգանիզմ է, իսկ գործողությունը կյանք է։ Այն ինչ մեռած է՝ դադարում է գործել, իսկ մի բանի մասին կարող ենք ասել, որ կա, ապրում է՝ եթե կա գործողություն, եթե գործում է։
Այսինքն՝ Կյանք հասկացությունն, ինչ որ առումով ասոցացվում կամ նույնականացվում է Գործել հասկացության հետ։
Ուստի, եթե մենք ցանկանում ենք չմեռնել, գոյություն ունենալ, լինել, ապրել, ապա պիտի գործենք, գործենք բոլորով՝ այլ կերպ եթե ասելու լինենք՝ պետք է ազգովի ԲԱՆԱԿ դառնանք։ Շնորհավոր տոնդ ԱԶԳ, Շնորհավոր տոնդ Հայրենիք, Շնորհավոր տոնդ ԲԱՆԱԿ... ՀԱՅՈՑ Բանակ։
Զաքար Խոջաբաղյան