Սիրելի՛ հայրենակիցներ,


Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ:
Պետականության վերականգնման պայքարում ծնունդ առած հայոց բանակը հասակ է առել, կազմավորվել ու զորացել և այսօր արի ոգով ու առ հայրենին սիրով, մարտունակ ու պատրաստված' խաղաղության մեջ պահպանում է մեր Հայրենիքի սահմանները: Այսօր ի սփյուռս աշխարհի մեր ժողովուրդը, որ իր ջանքերն ու նվիրումն է բերում մեր Հայրենիքի առաջընթացի ու հզորության համար, հպարտ է նաև, որ հայոց բանակը իր արժանի մասնակցությունն ունի աշխարհում խաղաղության պահպանման առաքելության մեջ: Մասնավորապես, այսօր մեր բանակի մարտունակությունը բարձր պահելու համար առաջինհերթին պետք է բարելավել բանակում տիրող բարոյա-հոգեբանական մթնոլորտը:

 

Սա առաջին հերթին ոչ միայն բանակային ղեկավարության, այլ բոլորիս, և անշուշտ պետությանհոգածության առարկան է: Բանակը պետք է համալրվի առնվազն միջնակարգ կրթությունստացած, ֆիզիկապես և հոգեպես առողջ երիտասարդներով: Իր հերթին, բանակի բարձրագույն ղեկավարությունը պետք է հոգ տանի, որպեսզի զինված ուժերում որպես սպածառայություն անցնողներն ունենան անհրաժեշտ մասնագիտական պատրաստվածություն և բարոյա-կամային բարձր հատկանիշներ: Մյուս խնդիրն առնչվում է զինծառայողների սոցիալական հիմնախնդիրների հետ և անմիջականորեն ազդում է հայրենիքին հավուրպատշաճի ծառայելու շահադրդման վրա: Բնականաբար ցանկալի կլիներ, որպեսզի մերբանակային հայրենակիցների առօրյա բոլոր հոգսերն իրենց լուծումը ստանային պետությանև հասարակության աջակցությամբ, ինչը կբերեր այն բանին, որ հայ զինվորը բացառապես կկենտրոնանա իր մասնագիտական պարտականությունները առավելագույնս արդյունավետ իրականացնելուն:

 

Մեզանից յուրաքանչյուրը պետք է իր ուժերի ներածի չափով ամեն ինչանի բանակաշինության գործին օժանդակելու համար, և մեկընդմիշտ հիշի, որ բանակը ոչ թեգեներալներին է, կամ սպայակազմի որևէ հատվածինը, այլ ամենքինս և կոչված է ծառայելու հանուն բոլորիս անվտանգության և պաշտպանության: Կրկին շնորհավորում եմ մեր հաղթական բանակի տոնը: Եվ մաղթում բոլորիս խաղաղություն եւ բարօրություն, որ բանակը գործի ու զարգանա խաղաղ պայմաններում, խաղաղության մեջ պահելով մեր երկիրը եւ ժողովրդին։

 

Սևակ Գրիգորյան