Հայերը Բյուզանդիայում

Հայաստանի անկախության վերացումից հետո, հայազգի բազմաթիվ գործիչներ ստիպված էին ծառայության մեջ անցնել Բյուզանդիայում և Պարսկաստանում:Նրանցից շատերը կարողանում էին բարձր պաշտոնների ու աստիճանների հասնել:Մասնավորապես Բյուզանդիայում եղել են հայազգի շատ զորավարներ, գործիչներ և նույնիսկ կայսրեր ու հարստություններ:Իհարկե հնարավոր չէ նրանց բոլորին նշել,սակայն
նշեմ նրանցից մի քանիսին:
Ազգությամբ հայ Վահանը իր գլխավորած զորքի կողմից կայսր է հռչակվել Յարմուկի ճակատամարտի նախօրյակին, 636 թ.:Իր զորքի կողմից կայսեր է հռչակվել նաև Մժեժ Գնունին:Հայազգի Վալենտին Արշակունին Հերակլիոսի մահից հետո, նպաստեց, որ գահին տիրանա Կոնստանտ 2-րդ-ը:Այդ նույն Վալենտինը որոշ ժամանակ անց որոշում է ինքը դառնալ կայսր , սակայն անհաջողության մատնվելով ենթարկվում է մահապատժի:8-րդ դարում փոքր Ասիայի բանակաթեմերի մեծ մասի զորավարները հայեր էին:Անատոլիական բանակաթեմի զորավարը Լևոն 3-րդ Իսավրացու փեսա՝ հայազգի Արտավազդն էր, որը որը կրկին ցանկանում էր տիրանալ գահին:Լևոն 3-րդ-ի թոռան՝ Լևոն 4-րդ-ի ժամանակ Տաճատ Անձևացին Բակելլարների բանակաթեմի զորավարն էր:Նույն ժամանակ բյուզանդական ամենամեծ բանակաթեմի՝ Անատոլիկոնի զորավարը կրկին հայազգի Արտավազդ Մամիկոնյանն էր:Կոնստանտին 4-րդ-ի ժամանակ Արմենիակների բանակաթեմի զորավարը հայազգի Վարդասն էր:Սկլերոսներ նշանավոր ընտանիքի անդամներից մեկը՝ Վարդասը դարձավ Թրակեսիոն բանակաթեմի զորավարը:Նույն ընտանիքից մի այլ
Վարդաս Նիկեփոր 1-ին կայսեր օրոք դարձավ Անատոլիկոն բանակաթեմի զորավար:813 թվականին կայսր է հռչակվում Լևոն 5-րդ-ը, որը մինչև կայսր դառնալը կրկին զորավար էր:Լևոնը սերում էր հայկական Արծրունի նախարարական տոհմից:Այս կայսրը, շատ կայսրերի պես սպանվում է իր զորավարների ձեռքով, նրան սպանում է իր զորավարներից Միքայել Ամիրացին սբ.Սոֆիայի տաճարում ,սուրբ ծծնդյան ժամերգության ժամանակ 820թվականի դեկտեմբերի 25-ին:Լևոնից հետո գահը անցնում է այդ նույն Միքայելին, որը հայտնի է Միքայել 2-րդ Թլվատ անունով:
Միքայել 2-րդ-ի որդի Թեոփլիոսը ամուսնացավ ազգությամբ հայ՝ Թեոդորայի հետ, որն իր ամուսնու մահից հետ շուրջ տաս տարի կառավարեց պետությունը՝ իր որդու մանկահասակ լինելու պատճառով:Թեոդորայի հորեղբայր Մանվելը Արմենիակների բանակաթեմի զորավարն էր Լևոն 5-րդ-ի ժամանակ:
Հայտնի բյուզանդագետ Ջենկինզը գրում է.«Բյուզանդիայի ռազմական կզորությունը, ռազմական կազմակերպությունը և ռազմական հանճարը, այն հուսալի և ամուր հիմքը, որի վրա էր խարսխված բովանդակ փայլուն վերնաշենքը, ամբողջովին հայկական էր:Դա գործունյա, շատ տաղանդավոր այդ ժողովրդի ճակատագիրն էր, որ իր պատմական մեծագույն նվաճումները ի սպաս դերց ոչ սեփական կայսրության և ոչ սեփական մի մշակույթին:Իններորդ դարի կեսերից մինչև տասնմեկերորդ դարի սկիզբը քաջ և նվիրված զորավարների շարքում վեց մեծ ղեկավարներ աչքի ընկան որպես բյուզանդական միջին շրջանի պատմության նյութական մեծության ճարտարապետներ:Նրանք են Վասիլ Ա-ը,Ռոմանոս-Ա-ը,Հովհաննես Գուրգենը(Կուրկուասը),Նիկեփոր Բ-ը(Փակոսը),Հովհաննես Ա-ը(Չմշկիկը) և Վասիլ Բ-ը»:
Դեռ նշված կայսերից հետո էլ հայերը շարունակում են զբաղեցնել բարձր պաշտոններ, և վերջապես 867 թվականին կայսերական գահը անցնում է հայերին:
867 թվականի սեպտեմբերի 23-ի գիշերվա ժամը 3-ին, Կ.Պոլիսի սբ.Մամասի պալատում տեղի է ունենում մի ոճրագործություն:Հայազգի Վասիլը իր համախոհների հետ սրախոխղող է անում հարբած վիճակում գտնվող Միքայել 3-րդ կայսեր և տիրանում գահին:Միքայլելը այդ ժամանակ 28 տարեկան էր:Դառնալով կայսեր նա՝ Վասիլը (Բասեղը) հիմնում է Մակեդոնական(Հայկական) հարստությունը:

Վասիլ կայսրը ծագումով Մակեդոնացի էր, ազգությամբ՝ հայ:Վասիլը ծնվել էր հասարակ հայ ընտանիքում,ֆիզիկապես ուժեղ էր, մտավոր արտակարգ ունակություններով օժտված,համառ էր՝ նմատակին հասնելու գործում ոչ մի բանի առաջ կանգ չառնող:Նրա թոռ Կոնստանտին Ծիրանածինը գրել է պապի կենսագրությունը, որտեղ մանրամսնությամբ նկարագրվում է Վասիլի անցած ուղին, նաև պատմվում է նրա մանկության մասին, նրա մանկությունից մեջբերեմ մի հատված, որը կարծում եմ ուշարդության արժանի է,«Ամառ ժամանակ նրա ծնողները գնացել էին իրենց սեփական դաշտը և ղեկավարում էին հնձվորների աշխատանքը, դրդում նրանց ավելի լավ աշխատել:Օրը կես եղավ, արևն իր կեսօրվա ճառագայթներով արդեն շատ էր այրում և նրանք հասկերից ինչ- որ վրան հյուսեցին և այնտեղ պառկեցրեցին երեխային քնելու, որպեսզի կիզիչ արևի ջերմությունն անվնաս անցկացնի:Երբ նրանք հնձվորներով էին զբաղված, մի արծիվ վայր խուժեց, նստեց վրանի վրա և բացելով իր թևերը, երեխային ստվեր արեց:Այդ բանը տեսնողները աղաղակ բարձրացրին, վախեցան, որ արծիվը կարող է երեխային կործանել:Հոգատար և մանկասեր մայրը աճապարեց դեպի որդին:Նա տեսավ, որ արծիվը իր թևերով ստվեր է անում որդուն, տեսավ, որ նա ամենևին էլ չվախեցավ իրենից, այլ ընդհակառակը՝ կարծես ուրախությամբ էր իրեն նայում, բայց այդ պահին ուրիշ բան անել չկարողացավ, և արծվի վրա քար շպրտեց»,Այս դեպքը կրկնվում է 3 անգամ:
Վասիլը անցնելով Կ.Պոլիս որոշ ժամանակ անց կարողանում է շահել կայսեր սերը,կայսերը որդեգրում է Վասիլին և արժանացնում մագիստրոսի փառահեղ աստիճանի:Ըստ Կոնստանտինի, հետագայում սրվում են Վասիլի և կայսեր հարաբերությունները,Կայսերը նույնիսկ Վասիլին սպանելու ապարդյուն փորձեր է անում: Նաև այդ կայսերը շատ շռայլությամբ էր ծախսում պետական գանձարանի դրամները, ինչի պատճառով շուտով գանձարանը լցնելու համար թալանվում էին տաճարները, սպանվում էին մեծ թվով մարդիկ և սրա պատճառով էլ կայսրին սպանել են ցանկանում շատ մեծամեծներ, այսպիսով կայսրին սպանելուց հետո կայսր է հռչակվում Վասիլը,որը կարողանում է կարգավորել և հզորացնել Բյուզանդիան:Վասիլը իրեն Արշակունի է հռչակել,սակայն ինչպես ասում են շատ պատմագետներ նրա արյան մեջ չկար մի կաթիլ Արշակունու արյուն:Ընդունված է ասել, որ այդ քայլին դիմելով դա փորձում էր քողարկել իր հասարակ ծագումն և իր գահ բարձրանալն օրինակացնել:Վասիլի գահակալության օրոք Բյուզանդիան ծանր պատերազմներ էր մղում Արաբների և Պավիլկյանների, նաև Աբբասյանների դեմ:Վասիլը վախճանվեց 886թ.:Նրան հաջորդեց երկրորդ որդին՝ Լևոնը, Լևոն 6-րդ անվան տակ:Լևոն 6-րդ-ը արտակարգ զարգացած անձնավորություն էր, այդ իսկ պատճառով նրան հիշատակում են «Իմաստասեր» կամ «Իմաստուն» անունով:Զբաղված լինելով գիտությամբ, նա քաղաքական ոււ ռազմական հարցերը վստահել էր հայազգի Ստիլիանոս Զաուցային,որի դուստրը՝ Զոեն, Լևոնի կինն էր:Հենց այս Զաուցան էր, որ հռչակվեց «Կայսերահայր», մի տիտղոս, որ հենց Զաուցայով մուտք գործեց Բյուզանդիա:Լևոն 6-րդ-ը վախճանվեց 912 թվականի մայիսի 12-ին:Կայսր հռչակվեց նրա կրտսետ եղբայր Ալեքսանդրը, որի կայսերակիցն էր Լևոն 6-րդ-ի յոթամյա որդին՝ Կոնստանտին Ծիրանածինը: