Երկու և ավել երկրների միջև պատերազմները հենց այնպես չեն առաջանում։ Դրանք հստակ օրինաչափություններով պայմանավորված գործընթացների գագաթնակետ են հանդիսանում։ Ովքեր տիրապետում են այդ օրինաչափություններին և օրենքներին, արդեն մի քանի հազարամյակ է, ինչ օգտվում են դրանց ընձեռած հնարավորություններից։ Մարդկային միտքը միշտ էլ ձգտել է աստվածային կատարելության, այնինչ շատ քչերն են որոշ բարձրունքների հասնելուց հետո հավատարիմ գտնվել պարզ մարդկային արժեքներին և իրենց համարելով աստվածներ, խաղացել են մարդկային ճակատագրերի հետ։
Պատմության ներկայիս տարբերակները մեզ ներկայացնում են ընդհամենը արտաքին առիթները, առանց խորը և համապարփակ վերլուծության, դրանով իսկ մշտապես թաքցնելով երևույթի թաքնված կողմը։ Եթե այս ամենին գումարենք ճգնաժամերի, զարգացումների, լճացումների օրինաչափությունները և դրանց փոխազդեցությունը, ապա ավելի հստակ պատկեր կստանանք։
Առանց այս օրինաչափությունների բացահայտման, մարդկությունը դատապարտված է մշտական արհավիրքների։
Արթուր Ալեքսանյան