Հայաստանում, քաղաքացիական հասարակության կայացման և ամրապնդման ճանապարհին, մի խնդիր է ստեղծվել'ասպարեզում հայտնվել են անհայտ ծագման որոշ սուբյեկտներ, որոնք, ամենատարբեր խնդիրների հետ կապված, հասարակական արդարացի դժգոհության շղարշի ներքո հակապետական և հակազգային քայքայիչ գործունեություն են ծավալում: Խնդիրը նրանում է ,որ սրանց չափազանց ագրեսիվ պահվածքը,հայհոյախառն հայտարարությունները, մի կողմից գրանտակեր,ծախված և այլ արդարացի որակումները, որոնք հաճախ ընդհանրացված բնույթի են' մյուս կողմից ստեղծում են բացասական ֆոն, և նրանց հետ նույնացվելու վտանգից սովորական շատ քաղաքացիներ գերադասում են հեռու մնալ քաղաքացիական ակտիվությունից և իրենց իրավունքների համար պայքարից:

 

 

Ստացվում է,որ տվյալ սուբյեկտները իրենց քայքայիչ գործունեությունից բացի, խոչընդոտում են նաև քաղաքացիական հասարակության բնականոն զարգացմանը:Սա իսկապես մտահոգիչ է ,որովհետև Հայաստանի զարգացման գործում քաղաքացիական հասարակությունը հսկայական անելիքներ ունի:Ուղղակի պետք է գիտակցել,որ տվյալ սուբյեկտները քաղաքացիական հասարակությունը չեն, ինչքան էլ փորձեն իրենք իրենց այդպես ներկայացնել, այլ հայտնվել են ասպարեզում, վեր նշված և, ինչու չէ նաև, այլ նպատակներով և քաղաքացիական ակտիվիստ հասկացողությունը պետք չէ արժեզրկել ու պարսավել նմանների պատճառով: Տվյալ սուբյեկտներին պետք է զատել իրական քաղաքացիական ակտիվիստից' ինչպես ծառի վարակված ճյուղն են առանձնացնում և ոչնչացնում' առանց կենսատու ծառը վնասելու:

 

 

Մեսրոպ Եսայան