Ո՞վ է որոշում , թե որ ընտանիքն է ապահովված իսկ , որ՞ը անապահով: Իմ իմանալով ՀՀ բնակչություն մեծ մասը էտքան էլ ապահովված չի, այսինքն, եթե զուտ տան ընդհանուր ֆինանսով հաշվենք , զինվորների մեծ մասը տանը ֆինանսական խնդիրներ ունեն , ինչպես մեզանից շատերը: Բայց էտ պատճառ չի , որ իրանք համարվեն արտոնյալ ու բանակում չծառայեն: Անձամբ ես ճանաչում եմ , ֆինանսապես լավ, ավելին ասեմ շատ լավ, ապահովված ընտանիքի զավակների , որոնք կալենդարնի 24 ամիս ծառայել են սահմանապահ զորամասում:
Այսինքն ստեղ խնդիրը ապահովված ու չապահովվածը չի, քանի որ, ոչ մեկդ անձամբ չեք դրել ու ցուցակով ստուգել զորամասերի զինվորների ընտանեական և ֆինանսական վիճակը, քանի որ մեկի համար ապահովված ընտանիքը մի նշանով ա չափվում, մյուսի մոտ լռիվ ուրիշ : Ստեղ ուղղությունը գնումա դեպի մի տեղ, որի մասին շատերը չեն ասում , քանի որ վախում են , դրա համար, էտ ամեն ինչը ձևակերպում են , անունը դնելով ՝ ապահովված ընտանիք, իսկ իրականում էտ ապահովված ընտանիքը նկատի ունեն դեպուտատների ու մնացած մանր-մունր օլիգարխների երեխեքին, բայց երևի վախից կամ չգիտեմ ուրիշ ինչից էտ բառը փոխարինել են:
Իսկ տենց սահմանապահ զորմասերին լավ ծանոթ մարդկանցից , քանի՞սն են մի օր գնացել ու շփվել զինվորի հետ, որ իմանան ի՞նչ կարիք ունի էտ զինվորը, որ հասկանան , որնա՞ ապահովված , որը չէ՞:
Կամ՝ ինչու՞ են զոհվում անապահով ընտանիքի զավակները, չեք հավատա , բայց թուրքի գյուլեն կյանքում չի հարցնում ՝ ապեր դուք տունը ապահովված ե՞ք , թե՞ չէ: Կամ ասենք ամիսը 600 հազար դրամ աշխատավարձ ստացողի երեխեն կարելիա՞ , որ զոհվի , իսկ ամիսը 80 հազար ստացողի երեխեն չէ՞: Կամ քանի՞ զոհված զինվորի տուն եք գնացել ու պարզել , ո՞վ էր ապահովված, ո՞վ չէ:
Ու ինչի՞ համար են սենց թեմաների մասին շատը խոսում էն մարդիկ , ովքեր բանակում չեն ծառայել ՝ կանայք, աղջիկներ, արտասահմանից եկած հայեր, առողջական խնդիրներով բանակից ազատվածներ: Ես ոչ մի բան չունեմ ձեր դեմ ու չեմ ասում , որ վատ բան եք արել , բայց գոնե տենց բաներ մի ասեք, ախպոր պես:
Հ.Գ. մի բան էլ ասեմ, անձամբ ես չեմ ուզի , որ շատ ու շատ հարուստների տղերք ծառայեն սահմանում, որտև տենց իրանք թուրքից բեթար վնաս կտան մեզ, ես չեմ ուզի , որ իրանք ծառայեն մեր տղերքի կողքը , զենքը ձեռքները.... մնացածը հասկացեք նենց , ոնց ուզում եք:
Աշոտ Ասատրյան