2015 թվականին Հայաստանն արտաքին աշխարհի հետ իրականացրել է 4 մլրդ 740.9 մլն ԱՄՆ դոլարի կամ շուրջ 2 տրիլիոն 265.6 մլրդ ՀՀ դրամի առևտուր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է մոտ 20%-ով:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած նախնական տվյալների համաձայն' հաշվետու տարում մեր երկրի արտաքին առևտրի ծավալում արտահանումը կազմել է 1 մլրդ 486.9 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը՝ 3 մլրդ 254.0 մլն ԱՄՆ դոլար:
Նախորդ տարվա համեմատ արտահանման ծավալը կրճատվել է շուրջ 4%-ով, իսկ ներմուծման ծավալը կրճատվել է ավելի քան 25%-ով:
Նշենք նաև, որ 2014 թվականին Հայաստանն արտաքին աշխարհի հետ իրականացրել էր 5 մլրդ 920.9 մլն ԱՄՆ դոլարի (շուրջ 2 տրիլիոն 461.4 մլրդ ՀՀ դրամ) առևտուր: 2013 թվականի համեմատ մեր երկրի արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալը աճել էր 1%-ով:
Կարինա Սանթրոսյան