Հունվարի 27-ը ՄԱԿ որոշմամբ նշվում է որպես Հոլոքոսթի զոհերի հիշատակի միջազգային օր: Այդ օրը խորհրդային զորքերը ազատագրեցին Աուշվից-Բիրքենաու համակենտրոնացման ճամբարի կալանավորներին: Օրը որպես հիշատակի օր է սահմանվել 2005 թվականին, երբ նշվում էր Օսվենցիմի կալանավորների ազատագրման 60-ամյակը:
ՄԱԿ ընդունած համար 60/7 բանաձևը դատապարտում է Հոլոքոսթի ժխտումը և կոչ է անում բոլոր երկրներին հարգել Աղետի զոհերի հիշատակը: Ըստ տարբերի տվյալների, Օսվենցիմում զոհվել է 1,5-2 մլն մարդ, որից մոտ 1 միլիոնը հրեաներ էին: Իսրայելում Աղետի ու Հերոսության օրը՝ Յոմ հա Շոան, նշվում է հրեական օրացույցով նիսանի 27-ին՝ Վարշավայի գետտոյում ապստամբության օրը: Մեր օրացույցով այդ ամսաթիվը ընկնում է ապրիլի 7-ի ու մայիսի 7-ի միջակայքում: Նիսանի 27-ն առաջարկել էր Իսրայելի առաջին վարչապետ Բեն Գուրիոնը: Գերմանիայում Հոլոքոսթի զոհերի հիշատակի օրը նշվում է հունվարի 27-ին: Հունվարի 27-ին Կրակովում տեղի կունենա Լեհաստանի, Իսրայելի ու այլ երկրների խորհրդարանականների համատեղ նիստը, որը նվիրված է Աուշվից-Բիրքենաու համակենտրոնացման ճամբարի ազատագրման 69-րդ տարելիցին: Աուշվիցի համակենտրոնացման ճամբարը բացվել է 1940 թվականին: 1942 թվականին ոչ հեռու կառուցվեց Բիրքենաու ճամբարը, որը հայտնի է նաև որպես Աուշվից-2:
1945 թվականի հունվարի 27-ին Կարմիր բանակի զինվորներն ազատ արձակեցին Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարը' փրկելով 3.790 մարդու կյանք: Հենց այս իրադարձության հետ կապված էլ այս օրը նշվում է որպես Հոլոքոստի զոհերիհիշատակի միջազգային օր: Իսկ 2007թվականի հունվարի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ընդունեց «Հոլոքոստը ժխտելու» մասին 61/255 բանաձևը, որը դատապարտում է 1933- 45 թվականներին հրեաների հոլոքոստի (ցեղասպանություն) ժխտումը: Հրեաների հանդեպ ցեղասպանությունն իրականացվել է Գերմանիայի այն ժամանակվա ղեկավար Ադոլֆ Հիտլերի կողմից: Գերմանիայի կառավարությունն ընդունել է սեփական մեղքն ու ներողություն է խնդրել հրեա ժողովրդից:
Սևակ Գրիգորյան