Ըստ ՌԴ-ի, բենզինի գնի մեջ նավթի գնի տեսակարար կշիռը 10-12 %է՝ կախված տեսակից։ ՏՄՊՊ-ի Շաբոյանի պնդմամբ ՀՀ-ում՝ 7-8 % է։ Տեղափոխման, ապահովագրության, մաքսային վճարներից, հարկերից ու տուրքերից հարաբերակցությունը նվազում է 3-5 %, երբ հասնում է ՀՀ սպառողին։
Պաշտոնյան, այս խնդրի մասին բարձրաձայնելով, անուղղակիորեն փաստում է, որ բենզինի շուկան մրցակցային չէ ՀՀ-ում։ Դա հիմնավորվում է նրանով, որ բենզինը ներկրում ենք միայն կամ հիմնականում ՌԴ-ից։ ՌԴ-ում 1 լիտր բենզինի ձեւավորման մոտ 76%-ը հարկերն ու տուրքերն են (կարդա հղումը՝ http://www.lipetskmedia.ru/…/vi…/44385-Pochyemu_byenzin.html) և նույնիսկ հումքի էժանացումը հանգեցնում է այդ ապրանքի թանկացմանը։

 


Բայց հարց է առաջանում՝ ինչու՞ այլ երկրներից չներկրել, ասենք՝ երեք անգամ էժանով։ Միթե՞ դա շահութաբեր չի լինի բիզնեսի և ժողովրդի համար, ինչպես նաև պետական եկամուտները չեն ավելանա հարկահանության ավելացմամբ։ Այո, որոշակի ռիսկերի ու նվազման կբերի գազի վաճառքին, բայց դա շուկայական է, մրցակցային է և շահավետ, որը ինչ-որ պահից դրական կազդի այդ ոլորտին ևս։ 

 


Այս ամենը ոչ թե ծիծաղելի է, այլ էներգետիկ անվտանգության խնդիր է, ինչպես խնդիր է մնացած էներգահումքերի և էներգաարտադրության ոլորտի հետ կապված, որոնք կախվածության մեջ են ուղղակիորեն ՌԴ-ից։ Բայց արդյո՞ք սա պետք է հանդուրժել ու հանուն այն պաշտպանական անվտանգության համակարգի, որի գոյությունն ավելի է նվազեցնում մեր պաշտպանությունն ու անվտանգությունը՝ ավելացնելով լարումը սահմաններին, զոհերի քանակը, բնակավայրերի ռմբակոցումը և իհարկե՝ կոռուպցիան բանակում։

 


Պարոնայք, այսպես որ շարունակվի հանուն բենզինի գնի մեջ նավթի գնի լրիվ չեզոքացման պուծինոիդ անվամբ պետական վճար էլ կարող եք սահմանել ու ավելի հովանավորչական դարձնել մեր տնտեսությունը, նաև վարի տալ պաշտպանական ամբողջ համակարգը՝ բաժանելով պուծինի անվան մեդալներ։

 


Հ.Գ. Իմիջայլոց, ավելի մեծ գումարներ կարելի է վաստակել այս շուկայում, ոչ թե մնալ ռուբլու գրոշներին։ 


Նարեկ Այվազյան