Գրիգոր Մկրտչյան' Ձմեռային Օլիմպիական խաղերի առաջին հայ չեմպիոնը... Հայտնի է, որ Ամառային Օլիմպիական խաղերի առաջին հայ չեմպիոնը եղել է մարմնամարզիկ Հրանտ Շահինյանը (1952, Հելսինկի), բայց քիչ հայտնի փաստ է, որ Ձմեռային Օլիմպիական խաղերում առաջին հայը, որ չեմպիոն է դարձել, եղել է Գրիգոր Մկրտչյանը (Մկրտիչան) (1954, Կորտինա դ'Ամպեցո): Գրիգոր Մկրտչյանը տափօղակով հոկեյի ԽՍՀՄ հավաքականի դարպասապահն էր, որը 1954 թվականին Իտալիայի Կորտինա դ'Ամպեցոյում կայացած ձմեռային օլիմպիական խաղերում դարձավ հաղթող և նվաճեց ոսկե մեդալներ:
Գրիգոր Մկրտչյանը (1925-2003) ծնվել է Կրասնոդարում: Նրա հայրը, Մկրտիչ Մկրտչյանը, ծնունդով Արևմտյան Հայաստանից էր' 1915-ի ցեղասպանությունը վերապրածներից: Մկրտչյանների ընտանիքի Մոսկվա տեղափոխվելուց հետո Գրիգորը սկսում է հիմնովին զբաղվել սպորտով' ֆուտբոլով և հոկեյով, և շուտով ընդրկվում է տափօղակով հոկեյի ԲԿՄԱ թիմում' որպես դարպասապահ: Ինչպես իր հիշողություններում գրում էր հոկեյի հանրահայտ սովետական մարզին Անատոլի Տարասովը' Մկրտչյանը փաստորեն հանդիսացավ տափօղակով հոկեյի դարպասապահների սովետական դպրոցի հիմնադիրը:
Գրիգոր Մկրտչյանի մարզական նվաճումներից են նաև հետևյալները. Աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն' 1954, 1956, Եվրոպայի եռակի չեմպիոն' 1954, 1955, 1956, իսկ 1948-1958 թթ. ընթացքում Մոսկվայի ԲԿՄԱ թիմի կազմում նա 8 անգամ նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնի տիտողը: Հետագայում Գրիգոր Մկրտչյանը աշխատել է որպես մարզիչ:
Ռուբեն Շուխյան