2016-ը ինքս ինձ համար «հռչակել» եմ ժամանակակից հայ գրականության (գրքի) ընթերցման տարի: Այս տարի արդեն հասցրել եմ կարդալ Արամ Պաչյանի «Ռոբինզոն» պատմվածքների ժողովածուն, Գուրգեն Խանջյանի «Մատնագիր» վիպակը, Արմեն Օհանյանի «Կիկոսի վերադարձը» պատմվածքների գիրքը: Հիմա ընթերցում եմ Վահրամ Մարտիրոսյանի «Սողանք» վիպակը:

 


Այս ընթերցումը ոչ միայն գեղագիտական, այլեւ քաղաքական հարց է ինձ համար, որովհետեւ համոզված եմ՝ գրականության մեջ կան տվյալ ժամանակաշրջանի այնպիսի ախտորոշումներ, բանաձեւեր, իրականության ձեւակերպման պատկերներ՝ առանց որոնց խորը ընկալման հնարավոր չէ զբաղվել ստեղծարար քաղաքականությամբ (սա, իհարկե, վերաբերվում է արվեստի մյուս ճյուղերին նույնպես, բայց գրականությանը՝ հատկապես):

 


Եւ իսկապես՝ ժամանակակից գրական գործերի ընթերցումը քաղաքական եւ քաղաքացիական ներշնչանքի աղբյուր է ինձ համար, ահռելի գեղագիտական հաճույք:
Տարին նոր է սկսել եւ անհամբեր սպասում եմ նորանոր ժամանակակից գրողների եւ նորանոր գործերի հետ հանդիպման:

 

Նիկոլ Փաշինյան