Շաբաթական 4 անգամ դեպի Երևան կամ Qatar Airways-ը` ՀՀ-ում
Ավիասեկտորի զարգացումը ուղիղ կապ ունի զբոսաշրջության զարգացման հետ: Վերջինիս զարգացումն էլ բնականաբար լուրջ ազդեցություն է թողնում ընդհանուր տնտեսության վրա:
Banks.am կայքի փոխանցմամբ Qatar Airways ընկերության գործադիր տնօրեն Ակբար Ալ Բաքերն ասել է, որ դեպի Երևան կամ Երևանից մեկնող ուղևորներն ավիաընկերության համաշխարհային ցանցի միջոցով ավելի հեշտ կհասնեն աշխարհի այլ կետեր: Դեպի Հայաստան ուղիղ թռիչքները կիրականացվեն շաբաթական 4 անգամ՝ A320 ինքնաթիռներով:

 


Հարկ է նշել, որ Qatar Airways-ն ընդլայնում է իր թռիչքների աշխարհագրությունը՝ այս տարի ներառելով նոր ուղղություններ, ինչպես Լոս Անջելեսը, Բոստոնը և Ատլանտան: Ինչպես նաև հիշյալ ընկերությունը ընկերությունը Մերձավոր Արևելքի ամենախոշոր ավիաընկերություններից մեկն է, որը չվերթներ է իրականացնում 144 ուղղություններով:

 

Արմեն Վարդանյան