Բոլորիս մտահոգում է այն երկու հակահայկական բանաձևերը, որոնք դրվելու են ԵԽԽՎ-ի քննարմանը:
Օրեր առաջ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 16-րդ նիստի ավարտին հաջողվեց հավասարակշռված և քաղաքական ցնցումներից զերծ պահող հայտարարություն ընդունել:
Հույս ունեմ, որ ԵԽԽՎ-ի մեծամասնությունը խոհեմություն կցուցաբերի և Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» ու Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցները չեն արժանանա դրական եզրակացության:
Պատահական չէ, որ օրեր առաջ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն տարածեցին, որով կոչ արեցին ԵԽԽՎ-ին զերծ մնալ ԼՂՀ խնդիրն այս կամ այն ձևաչափով անդրադառնալուն, որը կարող է բարդացնել շարունակվող բանակցային գործընթացը:
Հիշեցնեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը միակն է, որն ունի Ղարաբաղյան հակամարտության գործընթացի կարգավորման մանդատ, ուստի միջազգային ցանկացած կառույցի միջամտություն հղի է անկանխատեսելի հետևանքներով:
Վահե Էնֆիաջյան