Տղամարդկանց դասական շախմատի 2016թ ՀՀ առաջնոթւյան ավարտից ընդամենը 1 օր հետո Երևանում Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը 54 առաջատար շախմատիստների մասնակցությամբ կայացավ տղամարդկանց արագ շախմատի2016թ ՀՀ առաջնությւունը: Մրցաշարում յուրաքանաչյուր պարտիայի համար շախմատիստներին տրվում էր 10-ական րոպե և յուրաքանչյուր քայլի համար ավելացվում էր 5 վայրկյան:
Այս անգամ ստուգատեսը հավաքել էր աննախադեպ, բացառիկ հզոր կազմ: Այսպես, մասնակիցներից 16-ը գրոսմայստեր էր, 12-ը՝ միջազգային ,իսկ 9-ն էլ ՝ ՖԻԴԵ-ի վարպետ:

 


Շվեյցարական մրցակարգով ՝ 8տուրով ընթացած առաջնությունում հանդես եկան լեգենդար գրոսմայստեր, 64-ամյա Ռաֆայել Վահանյանը, շախմատի համաշխարհային օլիմպիադաների ու ՀՀ նախկին չեմպիոններ ,հեղինակավոր շախմատիստներ ՝ Գաբրիել Սարգսյանը , Արտաշես Մինասյանը, Տիգրան Լ.Պետրոսյանը, ՀՀ տարբեր տարիների չեմպիոններ՝ Արման Փաշիկյանը ,Տիգրան Քոթանջյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, ,Կարեն Հ. Գրիգորյանը, Զավեն Անդիրասյանը , կանանց ՀՀ կրկնակի (2008թ և 2009թ) չեմպիոնուհի, կանանց ՀՀ ազգային հավաքականի անդամ , գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը , կանանց 2016թ ՀՀ չեմպիոնուհի, միջազգային վարպետ Մարիա Գևորգյանը , տղամարդկանց ՀՀ ազգային հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը, ինչպես նաև մի խումբ տղանդավոր պատանի շախմատիստներ: Նշենք նաև որ առաջանության 54 մասնակիցներից 4-ը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ էին:

 


Ուշագրավ էր թերևս այն ,որ վիճակահանոթւյան քմահաճույքով հենց 1-ին տուրում միմյանց հանդիպեցին կանանց 2016թ ՀՀ չեմպիոնուհի Մարիա Գևորգյանն ու տղամարդկանց ՀՀ նորընծա չեմպոոն Զավեն Անդիրասյանը: Այս մրցամարտում խոշոր անակնկալ գրացվեց ու հաղթեց սպիտակներով հանդես եկած Մարիա Գևորգյանը: Սակայն միայն դրանով չավատվեցին մեկնարկային տուրում գրացված անկանկալները: Վահանյանը սպիտակներով զիջեց 2015թ ՀՀ փոխչեմպիոն միջազգային վարպետ Արման Միքայելյանին,2015թ ՀՀ չեմպիոն Կարեն Հ.Գրիգորյանը ՝ երևանցի Սարգիս Մկրտչյանին, Արտաշես Մինասյանը ՝ միջազգային վարպետ Վահագն Խաչատրյանին:
Ի վերջո, դասական շախմատի 2016թ ՀՀ փոխչեմպիոն , 24-ամյա գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանն ,ով 8 հանդիպումներից 7 –ում հաղթանակ տարավ ու միայն 4-րդ տուրում միակ ոչ-ոքին խաղաց արագ շախմատի 2015թ ՀՀ չեմպիոն Տիգրան Լ.Պետրոսյանի հետ, արագ շախմատի2016թ ՀՀ չեմպիոնի տիտղոսին արժանացավ վաստակած 7,5 միավորով:

 


Նրանից 1 միավորով ետ մնացած Տիգրան Լ.Պետրոսյանը, թեև նույնպես ոչ մի պարտություն չկրեց (5 հաղթանակ , 3 ոչ-ոք), սակայն այս անգամ ստիպված եղավ բավարավել 2-րդ տեղով: Հետաքրքիր մի զուգադիպությամբ ,ինչպես և 2015թ-ի առաջնոթւյունում , Պետրոսյանը այս անգամ ևս եզրափակիչ տուրում հանդիպեց Գաբրիել Սարգսյանին, և ինչպես 1 տարի առաջ նրանց սկզբունքային մրցավեճը կրկին ոչ-ոքիով ավարտվեց:

 


6-ական միավորով 3-6-րդ տեղերը բաժանեցին միջազգային վարպետ, էջմինածինցի Արման Հայրապետյանը, և երևանցի գրոսմայստներ՝ Հովհաննես Գաբուզյանը , Հրանտ Մելքումյանն ու Կարեն Հ.Գրիգորյանը: Լրացուցիչ ցուցանիշների հաշվակից հետո 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Հովհաննես Գաբուզյանը:
Իսկ ահա հայտնի մյուս շախմատիստներն այսպիսի տեղեր զբաղեցրին՝
8.Գաբրիել Սարգսյան ՝ 5,5 միավոր,
12. Արման Փաշիկյան ՝5,
13.Զավեն Անդրիասյան՝5,
29. Արտաշես Մինասյան՝4,
31.Տիգրան Քոթանջյան՝ 4,
37. Ռաֆայել Վահանյան ՝3,5,
40. Մարիա Գևորգյան ՝ 3,
49.Լիլիթ Գալոյան ՝ 2,5,
52. Հովիկ Խալիկյան ՝ 2:

 


Արամ Ուգուջյան