Հունվարի 25-31-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավա քաղաքում ընթանալու է մեծահասակների գեղասահքի Եվրոպայի առաջնությունը՝ ISU European Figure Skating Championships 2016 –ն, որտեղ մայրացամաքի չեմպիոնի կոչում են վիճակելու աշխարհամասի ուժեղագույն գեղասահորդները:
Մրցաշրջանի կարևորագույն այս ստուգատեսում Հայաստանը ներկայացնելու պատվին են արժանցել միջազգային ասպարեզում իրենց լավագույն կողմերով դրսևորած մենասահորդներ ՝ 16-ամյա Անաստասիա Գալուստյանն ու 19-ամյա Սլավիկ Հայրապետյանը , պարային' Թինա Կարապետյան- Սիմոն Սենեկալ զույգը: Հավելենք նաև, որ Թինան ՝ 18, իսկ Սիմոնը ՝24 տարեկան է: Ըստ նախնական հայտերի թե՛ կանանց , և թե՛ տղամարդկանց մենասահքի մրցումներին Բրատիսլավայում մասնակցելու հայտ են ներկայացրել 36-ական մարզիկ:, իսկ պարային զուգերի մրցպայքրին 21 երկրի 30 զույգեր:

 


Ըստ առաջնության ժամակացույցի հունվարի 27-ին (Սլովակիայի ժամանակով ժամը 10.15 – 15.25-ը) տեղի կունենան կանանց և տղամարդկանց (17.30 – 22.40- ) մենասահքի մրցաշարերի կարճ ծրագրերի կատարման մրցումները: Նույն օրը Սլովակիայի ժամանակով ժամը 16.45 – 17.05 –ը տեղի կունենա ստուգատեսի բացման հանդիսավոր արարողությունը:Հունվարի 28-ին ժամը 12.25 – 16.55-ը կանցկացվեն պարային զույգերի կարճ ծրագրի մրցումներն, իսկ ժամը՝ 17.45 – 21.50-ը կկայանան տղամարդկանց մենասահքի ազատ ՝ կամավոր ծրագրի կատարման մրցումներն ու ի հայտ կգա Եվորպայի չեմպոոնը: Հունվարի 29-ին ժամը 18.00 – 21.55-ը տեղի կունենան կանանց մենասահքի ազատ ՝ կամավոր ծրագրի կատարման մրցումներն ,որի արդյունքներով հայտնի կդառնա Եվրոպայի նորընծա չեմպիոնուհին: Հունվարի 30-ին ժամը 14.30 – 17.50-ը կընթանա պարային զույգերի ազատ ՝կամավոր ծրագրի կատարման մրցումը,որի ցուցիշներով իհայտ կգա եաշխարհամսաի չեմպոին պարային զույգը:

 

Իսկ արդեն հունվարի 31-ին՝ մրցաշարի եզրափակիչ օրը Սլովակիայի ժամանակով ժամը 14.30 – 17.00-ը կկայանա ցուցադրական ելույթների գալա համերգը:
Գալուստյանից բացի կանանց մենասահքի մրցաշարում հանդես կգա ևս մեկ հայուհի ՝Անաստասիայի հասակակից ISU –ի կանանց 2015/2016թթ մրցաշրջանի <Մեծ մրցանակի> դափնեկիր ու 2016թ կանանց գեղասահքի չեմպիոնուհի ,ՌԴ-ի ընտրանու առաջատար 16-ամյա մոսկվացի Եվգենյա Մեդվեդևվա–Բաբասյանն ,ով նաև Եվրոպայի չեմպիոնուհու կոչման գլխավոր հավակնորդն է համարվում: Տղամարդկանց մենասահքի մրցաշարում երևանցի Սլավիկ Հայրապետյանից բացի ելությ կունենա նաև ևս մեկ հայորդի ՝ Վրաստանի պատվիրակ, 19-ամյա թբիլիսցի Արմեն Աղայանը:

 

Արամ Ուգուջյան