
ՌԴ- Ալթայի երկրամասի Բառնաուլ քաղաքի <Պոբեդա> մարզահալիրում «ТАЛТЭК» խմբի ընկերության աջակցությամբ , որը ֆինանսավորել,է , հովանավորում ու օժանդակում է < Սամբոյի Ալթայի կենտրոնի> ստեղծման ու ներկայիս գործունեությանը , պատկառազու ՝ 10 հազար եվրո մրցանակային հիմնադրամով բացառիկ և ուշագրավ սամբոյի մրցաշար էր է կազմակերպել, որը մարզաձևի երկրպագուների շրջանում շատ մեծ հետաքրքություն էր առաջացել: Լեփ-լեցում մարզադահլիճի պայմաններում այստեղ աշխարհառչակ սամբիստների ՝ աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների մասնակցությամբ անցկացվեց 100կգ քաշային կարգի Չեմպիոնների գավաթի խաղարկությունը:
Ստուգատեսին մասնակցեցին 5 երկրի՝ ՌԴ-ի ,Վրաստանի, Բելառուսի ,Գերմանիայի և Լատվիայի 11 հեղինակավոր սամբիստներ; Ինչպես տեղեկանում են սամբոյի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքից' sambo-fias.org –ից մրցԱշարի մասնԱկցիների թվում էին նաև Ռուսաստանը ներկայացնող երկու տիտղոսակիր հայազգի սամբիստներ ՝ Սոչի քաղաքի պատվիրակ,90կգ քաշային կարգի 2014թ աշխարհի չեմպիոն ու գավաթակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Խանջյանն ու Արմավիր քաղաքի ներկայուցուցիչ , աշխարհի առաջնությունների բազմակի մրցանակակիր, Եվրոպայի չեմպիոն, բազամափորձ Էդուարդ Կուրղինյանն ,ովքեր դասվում էին հաղթողի հիմնական հավակնորդների շարքում: Գլխավոր մրցանակն ու 4500դոլար պարգևավճարին արժանացավ Վրաստանի պատվիրակ, 100կգ քաշային կարգի 2015թ աշխարհի չեմպիոն Դավիթ Լորիաշվիլին ,ով եզրափակչում 3:0 հաշվով հաղթեց աշխարհի եռակի չեմպիոն ,բելառուս Անդրեյ Կազուսյոնոկին: Սակայ մասագետների միահամռ կարծիքով , ամենադիտարժանն ու դրամատիկը կիսաեզրափակչի Լորիաշվիլի –Խանջյանն մենամարտն էր , որն կզարդարեր ու իսկապես եզրափակչին վայել մրցամարտ էր: Այստեղ վրացի սամբիստը բացեց գոտերմարտի հաշիվն ու առջևում էր 2:0 հաշվով: Ապա մի շարք էֆեկտիվ ու տպավորիչ գցումների շնորհիվ հայ սամբիստը հաջողության նժարն իրկողմը թեքեց: Մրցամարտի ավարտից 1 րոպե առաջ հաշիվը դարձավ 7:2 հօգուտ Խանջյանի :
Թվում էր հայ սամբիստի հաղթանակն ապահովված է,սակայն աշխարհի գործող չեմպոինը ոչ միայն հավասարեցրեց հաշիվն ,այլև գոտեմարտի վերջին վայրկյանններին կատարած հնարքով 9:7 հաշոով կամային դժվարի հաղթանակ կորզեց: Արսեն Խանջյանը բավարավեց բրոնզե մեդալով ու ստացավ նաև 1000 դոլար պարգևավճար: Նկատենք, որ արծաթե մեդալակիր բելառուս Անդրեյ Կազուսյոնոկին բաժին հասավ 2500դոլար պարգևավճար: Երկրորդ բրոնզե մեդալին արժանացավ ռուսաստանցի Սերգեյ Սամայլովիչը:
Ստուգատեսին մասնակցող հայազգի երկրորդ սամբիստը ՝ Էդուարդ Կուրղինյանը նախ հաղթեց Ալթայի երկրամասի պատվիրակ Անդրեյ Տոմչուկին ,սակայն հետո քառորդ եզրափակչում տանուլ տվեց բելառուս Անդրեյ Կազուսյոնոկին ու ՌԴ-ի մեկ այլ ներկայացուցչի ՝Դմիտրի Ելիսեևի հետ բաժանեց 5-6-րդ տեղերը:
Մրցանակակիրներին պարգևները հանձեցին սամբոյի Եվրոպայի և համառուսական ֆեդերացիաների նախագահ Սերգեյ Ելիսեևն ու Ալթայի երկամասի սամբոյի ֆեդերացիյաի նախագահ Դմիտրի Պլոտիկովը:Իսկ դե հաղթողին ՝Դավիթ Լորիաշվիլուն չեմպիոնական գավաթը հանձեց «ТАЛТЭК» խմբի ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Յուրի Կոչերինսկին:
Արամ Ուգուջյան