Ադրբեջանի ԱԳՆ-ն վերջին ճիգերն է գործադրում փրկելու նավթախավիարային դիվանագիտության պտուղները՝երկու հակահայկական բանաձևերը,որոնք պետք է քննակվեն ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանում,որն իր աշխատանքը սկսում է հունվարի 25-ին Ստրասբուրգում...Պաշտոնական Բաքուն համոզված էր, որ իրենց կողմից գնված բրիտանացի և բոսնիացի երկու պատգամավորների հակահայ բանաձևերը առանց որևէ դժվարության կընդունվեն...Սակայն հունվարի 22-ին Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ՌԴ-ի,ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կոչը ԵԽԽՎ-ին՝չձեռնարկել քայլեր, որոնք կբարդացնեն բանակցային գործընթացը Արցախյան հիմնախնդրի շուրջ՝"սառը ցնցուղ" էր Բաքվի գլխին...

 

Նոկդաունային վիճակում գտնվող Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր նոր արձագանքեց Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը..Սակայն ավելի լավ կլիներ,եթե Է.Մամեդյարովի գերատեսչությունը լռեր,քանի որ դրա հեղինակները ուղղակի ծիծաղելի վիճակում են հայտնվել....Ըստ Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակի,որն ընթերցել էր այդ տգիտությունը,Մինսկի խումբն իրավունք չունի "սեփականաշնորհելու" Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցությունները..."ԵԱՀԿ Մինսկի խմբին ոչ ոք մենաշնորհ չի տվել... ",-բողոքում է Հ.Հաջիևը...Սակայն երկու նախադասություն անց նույն Հաջիևը հայտարարում է."20 տարի առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին տրված մանդատը(կարդա՝մենաշնորհը) վերջինս մինչև հիմա չի արդարացրել՝ոչ մի առաջընթաց չգրանցելով բանակցություններում..." Հաջիևը բողոքում է,որ Մինսկի խմբի համանախագահները մոնոպոլիզացրել են բանակցությունների գործընթացը,որի իրավունքը չունեն...Սակայն հետո ինքն իրեն հերքում է ու բացահայտում,որ ՄԱԿ-ն է հենց այդ մենաշնորհը տրամադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին...Այս հայտարարության մյուս մասերը մեզ հետաքրքիր չեն,քանի որ կրկնում են պաշտոնական Բաքվի անգիր արած "շաբլոն" մտքերը...

 


Մամեդյարովի ղեկավարած գերատեսչությունում իրոք շատ ծանր վիճակ է...Դիվանագետներն իրավունք չունեն հիստերիաի մեջ ընկնեն ու այսպիսի կոպիտ սխալներ անեն...Տարրական մի գրագետ հայտարարություն չեն կարող պատրաստել...
Հուսով եմ,որ այս անգրագետ հայտարարությանը հատուկ ուշադրություն կդարձնեն ոչ միայն մեզ մոտ,այլև այն մայրաքաղաքներում,որոնք մինչև հիմա օգտվելով Բաքվից հոսող նավթադոլլարներին գերադասում էին չնկատել ազերիների "սխալները"...Բաքվում դոլլարի սղությունը կբացի անկաշառ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների "աչքերը" ազերիների կողմից թույլ տրված կոպիտ սխալների վրա...

 

Գագիկ Համբարյան