Ջիզրեի Ժողովրդական ժողովի համանախագահ Մեհմեդ Թունջը ծանր վիրավորվել է իր տան նկուղում, որտեղ պատսպարվել էր ընտանիքի հետ, քանի որ թուրքական բանակը հրթիռակոծում է Ջիզրեն: Մեհմեդ Թունջից բացի վիրավորվել են ևս 28 քաղաքացի տվյալ տարածքում: Հաջողվել է միայն 10 վիրավորներին հասցնել համապատասխան վայր, որպիսզի ցուցադրեն բժշկական օգնություն:

 

Ջիզրեի ժողովորդական Ժողովի համանախագահ Մեհմեդ Թունջը դիմել է աշխարհին.
«Նրանք (թուրքական բանակը ) մորթեցին մեզ բոլորիս, բացի մեզ կրակի տակ պահելուց , մեր դեմ արդեն սկսել են օգտագործել գազային զենք: Նման վայրագություն չեն արել անգամ իսլամիստ ահաբեկիչները: SOS»:

 

Կիլիկիա Հայաստան