Ադրբեջանական haqqin.az կայքը հարցազրույց է վերցրել ՌԴ Պետդումայի նախկին խոսնակ,"Արդար Ռուսաստան" խմբակցության նախագահ և Պետդումա ներկայացված "Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող" նախագծի համահեղինակ Սերգեյ Միրոնովի հետ...Բազում հարցերից զատ բաքվեցի լրագրողը չէր կարող չանդրադառնալ վերը նշված վերջին հարցին,որին ի պատասխան Ս.Միրոնովը տվել էր բավական ԱՄԲՈՂՋԱԿԱՆ պատասխան՝մեծ տհաճություն պարգևելով ազերի լրագրողին...Ազերի լրագրողը ավելի թուրք երևալու համար հետևյալ ձևակերպումով է հարցն ուղղում Միրոնովին."Որքանո՞վ է կարևոր ՌԴ-ի համար ձեր կողմից ներկայացված օրինագիծը,եթե ՌԴ Պետդուման Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր դեռ 1995 թ-ին...Թե՞ դուք սրանով ցանկանում եք խնդիրներ ստեղծել Թուրքիայի համար,որի հետ ՌԴ-ի հարաբերությունները հիմա վատ են...
Արդյո՞ք այս օրենքի ընդունումը չի հանգեցնի ազգամիջյան հարաբերությունների սրմանը ՌԴ-ում՝կոնկրետ այնտեղ բնակվող ադրբեջանցիների և հայերի միջև...Միրոնովի պատասխանը բավական ուսանելի է անգրագետ և լկտի ազերիների համար,որից կմեջբերիմ ամենաուշագրավ դրվագները..."XX-րդ դարի առաջին ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝հայերի,ասորիների և Պոնտոսի հույների ցեղասպանությունն է...Այն իրականացվել է մասսայական սպանդի և բռնագաղթի միջոցով,որի հետևանքը՝ մահն էր...Պետք է փաստել,որ հենց երիտթուրքերն են առաջին անգամ կիրառել ամբողջ մի ժողովրդի արագ և մասսայական սպանության պրակտիկան,որը հետագայում կիրառվեց նացիստ հանցագործների կողմից Գերմանիայում...Ուզում եմ հիշեցնել,որ պատերազմական հանցագործությունները, այդ թվում'ցեղասպանության փաստերը, վաղեմություն չունեն...
Ես կարծում եմ,որ մեր ներկայացրած օրինագիծը կսթափեցնի նրանց,ովքեր փորձում են մոռացության մատնել անմեղ մարդկանց մասսայական սպանությունները և անցյալի դաժան մեթոդները կիրառել հիմա...Այս օրինագիծը նաև հուսալի արգելք կհանդիսանա այն արատավոր և ցինիկ երևույթներին,որոնք հիմա կիրառվում են՝ պատմությունը վերանայելու ուղղությամբ...Իմ խորին համոզմամբ,ոչ մի ազգամիջյան խնդիրներ էլ հայերի և ադրբեջանցիների միջև ՌԴ-ում չի լինի,իսկ մարդատյաց քարոզով և գործունեությամբ զբաղվողների համար այն ևս մեկ արգելք կհանդիսանա... ",-ասել է Միրոնովը...
Հարցազրույցի մեջ Ս.Միրոնովն անդրադարձել է նաև անցյալ տարվա նոյեմբերին սիրիական օդում ռուսական СУ-24 կործանմանը,այն մեկնաբանելով հետևյալ կերպ."Ի դեպ,պետք է ասեմ, որ այս իրավիճակում, Թուրքիան, ցույց տվեց աշխարհին, իր իսկական դեմքը'որպես ահաբեկիչների հանցակից և անկանխատեսելի գործընկեր...Ռոսական СУ-24-ին թիկունքից հարվածելը վերջնականապես Թուրքիային դրեց XXI-րդ դարի բարբարոսների շարքում..."
Հ.Գ.Այս պարագայում ասում են՝ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ...
Զարմանալի է,որ փողոցային պահվածքով հայտնի ազերի լրագրողը չի վիրավորել Ս.Միրոնովին,ինչպես դա շատ դեպքերում անում են նա և իր "կոլեգաները" "սովորական մահկանացուներից" հարցազրույց վերցնելիս,երբ պատասխանները նրանց չեն բավարարում կամ իրենց սեփական կարծիքին անհամահունչ են...
Գագիկ Համբարյան