Հատուկ Մշակույթի Նախարարության և Քաղշինի համար ներկայացնում եմ շենքերի մի ցանկ, որոնք դեռ գործում են Հայաստանում: Տիկին և Պարոն մի հապաղեք քանդեք:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր- 1983թ.
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր-1967թ.
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն -1932թ.
Մատենադարան -1959թ.
Եվ Թամանյանի նախագծով կառուցված մնացած շենքերը: Նրա նախագծով Երևանում կառուցվել են բժշկական ինստիտուտի անատոմիկումի, անասնաբուծական-անասնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, աստղադիտարանի, հանրային (այժմ' Ազգային) գրադարանի շենքերը, ՀՀ կառավարության տունը և այլն:
Ք.Ա 782 թվականին կառուցված Էրեբունի քաղաքի իմաստն էլ չեմ հասկանում: Մի սարա էլի, Մշնախ ջան դա ինչո՞ւ հողի հետ չենք հավասարեցնում: Էդ ուղղությամբ էլ մտածեք:
Էդգար Խաչատրյան