Այն կարծրատիպը, որով քաղաքականությունը որակվում է որպես պոռնկություն, շատերի համար կյանքի կրեդո է հանդիսանում:
Սրանք, որպես կանոն, խաղադրույք են կատարում կիսագրագետ ու միամիտ ամբոխի վրա, որոնց կարճ հիշողության և նսեմության որակները օգտագործելով, կարողանում են հաղթել գիտակից հասարակությանը:
Սրանց համար չկա յուրային ու հակառակորդ:

 


Սրանց կյանքի սահմանադրության առաջին հոդվածում գրված է' փչացնել անխտիր բոլորին, քանի որ վերադասդ արդեն փչացրել է քեզ: Անցյալում բազմաթիվ անգամ դավաճանելով բոլորին' սրանք համոզվել են, որ լուրջ դեմք ընդունելով, և գաղափար ունեցող (իրականում' դատարկ) մարդու իմիջի մեջ սողոսկելով, կարողանում են ոտքի վրա խաբել բոլորին, ով հավատում է իրենց: Սրանց համար սրբությունը փողն է... ուրիշ ոչինչ:
Սրանց նմաններին լուրջ ընդունող հասարակությունը այլևս ոչնչից պիտի չզարմանա:
Դավաճաններին ժամանակ առ ժամանակ հերոսացնողները պիտի հասկանան, որ միշտ ամեն ինչի համար վճարելու են ամենաթանկ գինը:

 


Համայնքը գուցե զորավոր է, բայց ))))))
Խաբեբային ստրուկի պես ծառայելը լեգիտիմացնում է սեփական անձին էշի տեղ դնելու դարավոր ավանդույթը: Իսկ բուն խաբեբայի համար մեծ հաշվով էական չի տերտերի, թե երիցկնոջ ծոցում կանցկացնի գիշերը: Միևնույն է երկու դեպքում էլ նա անկողնային հալածյալի դերում է հայտնվելու)))
Ազգակործանի կողքին կանգնողը ազգակործանից ավելի ցածր ու նսեմ է այնպես, ինչպես ազգային ազատագրական պայքարի ժամանակ թշնամուցդ ավելի նսեմ ու ցածր է դավաճանը...

 

Գարիկ Պետրոսյան