Էլի Սիրիան...
Ասում են՝ այս օրերին ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում գտնվող թիվ մեկ առողջապահական խնդիրի՝ H1N1 գրիպի վիրուսի կամ «խոզի գրիպի» նորագույն դրսևորումների «հայրենիքն» է հանդիսանում Սիրիան. հենց այս երկրում է դեռևս 2009թ. առաջին անգամ արձանագրվել H1N1 վիրուսով վարակի առաջին դեպքը:
Դժվարանում եմ ասել՝ ինչպես, բայց ներքին զինված հակամարտության ամենաթեժ շրջափուլում գտնվող մերձավորարևելյան այս երկրում հաշվել են 2015 թ. սեպտեմբերից մինչ այժմ «խոզի գրիպից» մահացած հիվանդների թիվը, որը կազմել է առնվազն 11: Իհարկե, թիվը չի կարող ճշգրիտ լինել, քանի որ Սիրիայում օրական կտրվածքով գրանցվում են տասնյակ զոհեր, երկրի շրջանների զգալի մասում բացակայում են առողջապահական տարրական պայմաններն, իսկ առկայության դեպքում էլ՝ դրանց կապն արտաքին աշխարհի հետ մեծամասամբ բացակայում է:
Արմեն Պետրոսյան