Նախորդ տարեվերջին Ծաղկահովիտ համայնքում շահագործման էր հանձնվել ամբողջովին հիմնանորոգված բազմաբնակարան շենք, որտեղ իրենց բնակարանամուտն էին տոնել 40 ընտանիք:
Այդ արարողությանը մասնակցել էր նաև ՀՀ վարչապետը, որին բնակարանային խնդրանքով էին դիմել ևս երկու ընտանիք: Խնդրի լուծման համար տրվել էին հանձնարարականներ:
Այսօր, գործադիր մարմնի նիստի ընթացքում ընդունված որոշումներից մեկով, Ծաղկահովիտ համայնքում պետական միջոցների հաշվին վերակառուցված N5 բազմաբնակարան շենքի 40 բնակարաններից մնացած երկու ծառայողական բնակարանները կհատկացվեն այդ համայնքի բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երկու ընտանիքների:
Տնտեսական անկյուն