Պերմյակովի դատավարության մեջ մի հատ գործոն կա, որ ոչ մի կերպ չի տեղավորվում բանականությանս մեջ․ ի՞նչ էին մտածում Ավետիսյանների իրավահաջորդները, երբ իրենց ներկայացուցիչ էին նշանակում Սաքունցին։
Էդ իհարկե իրենց իրավունքն է, կարող էին նույն հաջողությամբ Գիորգի Վանյանին, կամ էլ ուրիշ կարկառուն իրավապաշտպան գրանտակերի վստահեին, բայց դա ամեն դեպքում․․․ Սաքո՞ւնցը․․․
Ասենք ես բացարձակապես չեմ հավատում Սաքունցի արդար մղումներին։ Չի կարող Պուտինի այցին փողոց դուրս չեկող քաղաքացիներին թուլա անվանող մեկը ունենա այլ մոտիվ դատավարությանը մասնակեցլու, քան պարզապես հակառուսական հիսթերիայի բենեֆիսներ անելը և ի հաշիվ դրանց, նոր թռփոշ գրանտեր կպցնելը։
Ու որքան էլ հասկանալի են ինձ համար Սաքունցի մոտիվները, միևնույն է, լրիվ անհասկանալի են տուժող կողմի մոտիվները՝ սրան վստահելու հարցում։ Չե՞ն հասկանում, որ մարդը բացարձակապես թքած ունի թե Պերմյակովի, թե սպանության դրվագի, թե արդարադատության վրա ու ըստ էության ծաղրում է զոհերի հիշատակն իր կլոունադայով։
Կոնստանտին Տեր-Նակալյան