Արդյունաբերական ոլորտի զարգացման նպատակով իրականացվում են մի շարք ծրագրեր: Դրանցից մեկը հաստատվել է այսօր: ՀՀ և ԱՄՆ գործադիր մարմինների համագործակցության արդյունքում հաստատվեց մի նախագիծ, որը թույլ կտա իրականացնել «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագիրը' ԱՄՆ ՄԶԳ-­ի օժանդակությամբ:

 


Ծրագրի իրականացման համար նախատեսված միջոցներով ֆոնդային նյութերը կթվայնացվեն ու կհրապարակվեն: Ծրագրի ընդանուր բյուջեն կկազմի 356 հազար 205 դոլար:
Որպես վերջնական արդյունք, ակնկալվում է խթանել հանքարդյունաբերական ոլորտի արդյունավետությունը, ինչպես նաև խորացնել պետական քաղաքականության մշակման գործընթացում պետություն-­հանրություն համագործակցությունը:

 


Համագործակցության հիմքում ընկած է վստահությունը: Ծրագիրը հնարավորություն կտա թվայնացնել և հանրայնացնել հանքարդյունաբերական տվյալների շտեմարանները: Հսկայական ծավալի տեղեկատվություն հասանելի կդառնա հետաքրքրված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, լրատվամիջոցների, կրթության ոլորտի ներկյացուցիչներին և քաղաքացիներին: Ծրագրի ավարտը նախատեսվում է 2017թ. հուլիսի 11-ին:

 

Արմեն Վարդանյան