Ռուսաստան, Չինաստան, Գերմանիա. սրանք այն երկրներ են, որոնց հետ մեր երկիրն իրականացնում է առավել մեծ ծավալի առևտրային գործառնություններ: Այս երեք երկրին միասին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առևտրի շուրջ 43%-ը:

 


Ինչպես վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները՝ 2015 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների արդյունքներով Ռուսաստանին բաժին է ընկել մեր երկրի արտաքին առևտրի շրջանառության 25.8%-ը, Չինաստանին՝ 10.1%-ը, իսկ Գերմանիային՝ 7.3%-ը:

 


Հայաստանի 10 խոշոր առևտրային գործընկեր երկրների վարկանիշում հայտնվել են նաև Իրանը (5.8%), Իտալիան (4.1%), Վրաստանը (3.8%), ԱՄՆ-ն (3.3%), Թուրքիան (2.9%), Ուկրաինան (2.7%) և Կանադան (2.7%): Այս 10 երկրները միասին ապահովել են մեր երկրի արտաքին առևտրի ավելի քան 68%-ը:

 

Կարինա Սանթրոսյան