Daily Mail-ն անդրադարձել է Գյումրիում 2010 թվականից գործող մինի կենդանաբանական այգուն:
«3 առյուծ, 3 արջ և 2 ծովախոզուկ, կիսաքաղց, իրենց փոքրիկ վանդակներում, դաժան պայմաններում՝ կրելով անբնական պայմանների լուծը, գտնվում են կիսախելագար վիճակում։
Նրանք հայ օլիգարխի քմահաճուքի մնացորդներն են, միլիարդատիրոջ զվարճանք, որով նա լցնում էր իր էգոիզմը՝ ընկերների մոտ պարծենում, տհաճ ջունգլիներ հիշեցնող այդ վայրում»- գրում է Daily Mail-ը և հիշեցնում, որ Գյումրին Հայաստանի այն քաղաքն է, ուր երկու տարի առաջ այցելել էին Քարդաշյանները:
Գյումրիում այս պահին շատ լուրջ է առյուծների՝ 7 տարեկան մայր առյուծի՝ Մերիի ու ձագերի՝ Զիտայի ու Գիտայի, և 2 արջերի՝ Մաշայի ու Միշայի հարցը: