Ժամանակակից աշխարհում մարդկանց հարկավոր է մի վայր, որտեղ կկարողանան առանձնանալ և խորհել լռության մեջ: Այսպիսով, իտալացի Անջելո Մաստրոպյետրոն որոշել է կառուցել յուրօրինակ կացարան՝ 250 մլն տարվա պատմություն ունեցող քարանձավում:
Այս հիասքանչ քարանձավի մեջ կա հոսանք, ջուր և նույնիսկ՝ Wi Fi: Տունն ունի լիարժեք կյանքի համար անհրաժեշտ բոլոր հարմարությունները:
Հայտնի է, որ տղամարդը գտել էր այս քարանձավը դեռևս 1999թ.՝ ընկերների հետ հեծանվային զբոսանքի ժամանակ: Երբ նա տեղեկացել է, որ Անգլիայի Վուստերշիր կոմսությունում գտնվող քարանձավը հանվել է վաճառքի, նա գնել է այն ու կառուցել այս կացարանը։
Mediamall.am-ը Ձեզ է ներկայացնում ինքնատիպ կացարանի լուսանկարները: