2015թ. դեկտեմբերին էլեկտրաէներգիա սպառող բնակիչների գրեթե 60 տոկոսն օգտվել է սուբսիդավորումից: Ընդհանուր առմամբ փոխհատուցման ենթակա գումարը կազմել շուրջ 451,1 մլն դրամ: Փոխատուցում ստացող սպառողների թիվը եղել է ավելի քան 459 հազար։ Անցած հինգ ամիսներին ընդհանուր առմամբ տրամադրվել է շուրջ 3,5 մլրդ դրամի փոխհատուցում։

 


Ճիշտ է նախորդ ամիսների համեմատ գնալով նվազել է սուբսիդավորումից օգտվող բնակիչների քանակը, բայց այս երևույթն ունի իր տրամաբանական բացատրությունը: Ձմռան ամիսներին, և հատկապես ամանորի նախաշեմին, բնակիչներն ավելի շատ հոսանք են սպառում: Հետևաբար տրամաբանական էր, որ հոկտեմբերին բնակչության մոտ 80 տոկոսն էր փոխհատուցում ստանում, իսկ դեկտեմբերին այդ թիվը կրճատվել ու հասել է 60 տոկոսի: Նույն տրամաբանության շրջանակներում սուբսիդավորումից օգտվողների թիվը գնալով կավելանա' եղանակային պայմանների բարելավման հետ պայմանավորված: Մի խոսքով բնական էր, որ բոլոր սեզոններին սուբսիդավորման մակարդակը նույնը լինել չէր կարող:

 


Հարկ է նշել, որ, այդ փոխհատուցման պարտավորությունը գործում է սուբսիդավորման ամբողջ ժամանակահատվածի համար, ընդ որում եթե սկզբնական շրջանում իշխանությունը խոստացել էր սուբսիդավորել 3-6 ամսվա համար, ապա հետագայում որոշվեց ժամանակահատվածը դարձնել մեկ ամողջական տարի՝սկսած 2015թ: օգոստոսի 1-ից մինչև 2016թ. հուլիսի 31-ը։

 

Մարինա Ներսեսյան