Ավստրիան հայտարարել է Շենգենյան համաձայնագրի ժամանակավոր դադարեցման մասին' փախստականների մեծ հոսքի պատճառով: Корреспондент-ի հաղորդմամբ' այս մասին հայտարարել է հանրապետության կանցլերը:
Վերջինիս խոսքով' «Շենգենյան համաձայնագրի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվում է»: Մասնավորապես, Վիեննան այժմ սահմանին ամբողջական վերահսկողություն է սահմանում, կուժեղացվի ներգաղթյալների վերահսկողությունը:
Պաշտոնյան նշել է, որ նրանք, ովքեր փախստականի կարգավիճակ ստանալու իրավունք չեն ունենա կամ ընդհանրապես կացարանի տրամադրման դիմում չեն ներկայացնի, կմերժվեն:
Անի Ասլանյան