Հոլիվուդի աստղ և ամերիկյան քաղաքական գործիչ, դերասան Առնոլդ Շվարցենեգերը յուրատեսակ ներկայացում է պատրաստել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով kp.ru-ն, «Տերմինատորի» աստղն անօթևան է ձևացել և պառկել իր սեփական արձանի դիմաց՝ իր հետ նախապես տանելով քնապարկ: Լուսանկարը նա տեղադրել է Instagram-ի իր էջում: «Որքան են փոխվել ժամանակները»,- գրել է դերասանը՝ ստորագրելով տարօրինակ լուսանկարի տակ:

 

 

Շվարցենեգերի 2,5 մետր բարձրությամբ և 260 կիլոգրամանոց արձանը տեղադրել են 2014-ին Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում: Դեռևս հայտնի չէ' ինչու է դերասանը որոշել անօթևանի կերպարով պառկել իր իսկ արձանի մոտ: Սակայն սա առաջին դեպքը չէ, երբ նա կերպարանափոխված գաղտնի ներկայանում է հանրությանը: Լրատվամիջոցները նմանատիպ այլ դեպքեր էլ են հիշում: