Հայաստանից արտահանվող արտադրանքի զգալի մի հատված սպառվում է ռուսական շուկայում: Անդամակցելով ԵԱՏՄ-ին՝ ՀՀ-ի համար ստեղծվեցին նոր հնարավորություններ: Այս միությանն անդամակցած երկները ընդանուր ինտեգրման համար հարկավոր է սահմանել խաղի հավասար կանոններ: Խոսքը, մասնավորապես գնում է երկների միջև առկա ապրանքաշրջանառության մասին:
Արտադրանքի մրցունակության պայմաններից մեկն իր արժեքն է: Այն ձևավորող գործոններից մեկը արտադրության վրա ծախսվող գազի, ջրի կամ այլ էներգակիրների արժեքն է:

 


Բնական է, որ դրանց տատանումների դեպքում կարող է փոփոխվել նաև արտադրանքի գինը: Կախված գործընթացից, այն կարող է դառնալ շուկայում թե՛ մրցունակ, և թե կորցնել շուկայում իր դիրքերը:
Այսօր գործադիր մարմնի ղեկավարը ընդունել է կենցաղային ապրանքների և սննդամթերքի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների: Գործարարները մտահոգություն են հայտնել, որ էներգակիրների գները կարող են ազդել աշխատատեղերի պահպանման և շուկայում արտադրանքի մրցունակության վրա: Մասնավորապես, խոսքը գնում է գազի գնի մասին:
Հանդիպման ընթացքում վարչապետը պատրաստակամություն հայտնեց աջակցել արտադրողներին իրենց ձեռնարկությունները զարգացնելու համար, ինչպես նաև անթույլատրելի համարեց որևէ աշխատատեղի կրճատումը:

 


Գործադիր մարմնի ղեկավարի խոսքով ՀՀ իշխանությունները դիմել են ՌԴ-ին էներգակիրների հարցով, և հաշվի առնելով իրենց գործընկերության ռազմավարական բնույթը, ակնկալում են ստանալ հարցի դրական լուծում:
Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի գնի վերաբերյալ բանակցություններն արդեն ընթացքի մեջ են: Կարծում եմ քննարկումններն իրենց դրական պտուղները շուտով կտան, և մնում է միայն հուսալ, որ հարցի լուծումը չի ուշանա:

 

 

Մարինա Ներսեսյան