Լևոն Բարսեղյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Ավետիսյանների հարազատները հիմա ասուլիս են տալիս Գյումրու քաղաքապետարանի շենքի մոտ, եւ ասում, որ վերանայել են դատական նիստը բոյկոտելու մասին իրենց նախորդ որոշումը, գնալու են հունվարի 18-ի դատական նիստին, եւ պահանջելու են դատական նիստի անցկացման պատշաճ պայմաններ, բոլորի ազատ մասնակցությունը, նստատեղեր եւ այլն։ Դատական հերթական նիստը նշանակված է ռուսական 102 ռազմաբազայի կենտրոնակայանում՝ գլխավոր ամրոցի ներսում»։