Արտաքին շուկաներում տեղական պրոդուկտի ճանաչելիության մեծացման գործում մեծ դեր ունեն միջազգային ցուցահանդեսները: Օրերս Ամստերդամում կայացել է «Հորեկավա» սննդի փառատոնը: Վերջինիս շրջանակներում անցկացվող «Գինիների
մասնագիտական փառատոն 2016»­ին' Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ, ներկայացվել են Հայաստանի հինգ գինեգործական ընկերություններ' «Զորահ», «Տրինիտի», «Ոսկենի», «Կարաս» և «Արմենիա»:

 


Վերը նշված փառատոնի բացման արարողությունն իրականացրել են փառատոնի գլխավոր տնօրեն Յան­Սեբաստիան ֆան Լիսումը և Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:
ՀՀ դեսպանը ողջունել է հայկական գինիների ներկայացումը եվրոպական շուկայում, հատկապես' մասնագիտական դաշտում, ինչը հնարավոր դարձավ հազարամյակների գինիների արտադրության ավանդույթները երիտասարդ հայ մասնագետների կողմից ժամանակակից
տեխնոլոգիաների օգտագործմամբ սպառողների լայն շրջանակի հասանելի դարձնելու շնորհիվ' հնարավորություն տալով վայելելու նրանց բուրմունքի ու համային ողջ հարստությունը:
Հարկ է նշել, որ փառատոնի շրջանակներում հայաստանցի գինեգործները հնարավորություն են ունեցել նաև համտես­ցուցադրության միջոցով ներկայացնել իրենց կողմից արտադրվող գինիները և դրանց պատրաստման առանձնահատկությունները:

 

Նարեկ Սարգսյան