Այս օրերին ամենաքննարկվող թեման գրիպը և սուր շնչառական վարակներն են: Սովորության համաձայն հիմնականում տարածվում է բացասական ինֆորմացիա, ինչ ցանկալի չէ այս օրերին' հավելյալ խուճապ չառաջացնելու համար:
Չնայած կան նաև ցավալի վերջաբանով դեպքեր, բայց արդեն այսօր հանրապետության հիվանդանոցներից ապաքինմամբ դուրս է գրվել սուր շնչառական վարակով հոսպիտալացված 148 մարդ, որից 120-ը մինչև 18 տարեկան: Նրանցից 37-ի մոտ ախտորոշված էր թոքաբորք: Եվս երեք հիվանդ այսօր վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել է հիվանդասենյակ:
Մարինա Ներսեսյան