Վերջին օրերին լրահոսը գլխավորում են գրիպի և սուր շնչառական վարակների թեմանները: Գրիպի հետևանքով գրանցվել են մահացությունների դեպքեր Հայաստանում, որը բնականաբար ցավալի է: Սակայն այս ինֆորմացիոն աշխատանքներն իրականցվում են ոչ թե բնակչության շրջանում խուճապ առաջացնելու, այլ բնակչության զգոնությունը բարձրացնելու նպատակով: Համաճարակը տարածված է ողջ տարածաշրջանով մեկ: Կան բազմաթիվ երկրներ, որտեղ զոհերի թիվը հատում է 50-ի նույնիսկ 60-ի շեմը:
Վրաստանում այս օրերի ընթացքում դիտվում է հիվանդացության աճ: Հոսպիտալացումների թիվը նույնպես աճում է, սակայն կոնկրետ թվեր ներկայացված չեն:
Ուկրաինայում առկա է համաճարակային լարված իրավիճակ: Արձանագրվում են բազմաթիվ ծայրահեղ ծանր դեպքեր, հատկապես՝ խոցելի խմբերում: 2015 թվականի դեկտեմբերից մինչ օրս արձանագրվել է 60 և ավելի մահվան դեպք:
Ադրբեջանում վարակները նույնպես տարածված են, սակայն տվյալները չեն հրապարակվում:
Հայաստանի Հանարպետությունում բոլոր տվյալներն, օրական կտրվածքով, հրապարակվում են:
Ւնչպես երևում է Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղ գրիպի հետևանքով գրանցվում են մահվան դեպքեր: Պետք է զգոն լինել, խուսափել մարդաշատ վայրերում լինելուց և ցանկալի է կրել շնչադիմակներ:
Արմեն Վարդանյան