Գրիպի և սուր շնչառական վարակները տարածվել են նաև Հայաստանում: Մինչ այս համաճարակն իր «սև գործն» անում էր նաև բազմաթիվ այլ երկրներում: Մահացությունների թվի վերաբերյալ շատ երկրներ տեղեկատվություն չեն տրամադրում, սակայն հոսպիտալացումների թվի աճից կարելի է որոշակի պատկերացումներ կազմել նաև մահվան դեպքերի վերաբերյալ: Ինֆորմացիայի փոխանցման և իրազեկման տեսանկյունից
Հայաստանի Հանարպետությունում աշխատանքները կազմակերպվում են թափանցիկ, բոլոր տվյալներն, օրական կտրվածքով, հրապարակվում են: Սա շատ կարևոր է բնակչության սթափությունը բարձրացնելու տեսանկյունից:
Հարևան Վրաստանում և Ադրբեջանում դիտվում է վարակի տարածման և հիվանդացության բավակնին մեծ աճ, սակայն հոսպիտալացումների և մահվան դեպքերի վերաբերյալ կոնկրետ թվեր չի ներկայացվում:
Ուկրաինայում օրինաչափ ֆոնի վրա արձանագրվում են բազմաթիվ ծայրահեղ ծանր դեպքեր: 2015 թվականի դեկտեմբերից մինչ այսօր արձանագրվել է 60 և ավելի մահվան դեպք:
Կարծում եմ տեղեկատվության պատշաճ տրամադրումը բնակչության շրանում կբարձրացնի զգոնության մակարդակը, ինչի հետևանքով էլ որոշակիորեն կզսպվի վարակի արագ տարածումը: Պետք է փաստենք, որ կան երկրներ, որտեղ գրիպը տարածվում է ահռելի արագությամբ:
Նարեկ Սարգսյան