Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Տեղեկացնում եմ, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այսօր մահացած ծննդկանի մոտ լաբորատոր հետազոտությամբ գրիպի Ա տեսակի H1N1չի հայտնաբերվել։ 28 շաբաթական հղիության ժամանակ կեսարյան հատմամբ ծննդալուծված կնոջ վիճակը տևական ժամանակ ծայրահեղ ծանր էր։ Երեկ տեղեկացրել էինք, որ 81 հիվանդ բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքներում, իսկ 14-ի միացված է արհեստական շնչառության սարք։ Եվ այս փաստը բնավ չի նշանակում, թե նախարարությունն անհրաժեշտ աշխատանքներ չի տանում»։