Երբ ընդհամենը մոտավորապես 2 շաբաթում նույն հիվանդությունից Հայաստանում մահանում է 10 մարդ, իսկ երկրի Առողջապահության նախարարությունը հայատարարում է, որ անհանգստանալու առիթ առանձնապես չկա, ամեն տարի էլ նույնն է ու համաճարակի մասին խոսել պետք չէ, ակամայից տարակուսանք է առաջանում, թե արդյո՞ք ԱՆ-ում առողջության հետ ամեն ինչ կարգին է։ Ի նկատի ունեմ՝ հոգեկան առողջության․․․
Ես դեռ չեմ հիշում ինչ որ տարի, որ այսքան կարճ ժամանակում, Խոզի գրիպից, կամ էլ գրիպպի որևէ այլ շտամից, 10 հոգի մարդ մահանար Հայաստանում։ Ընդ որում, տեմպերը գնալով ահագնանում են՝ օրական 2 մահացածի հասնելով։ Ի՞նչ է նշանակում այս պարագայում հայտարարելը, թե համաճարակի մասին խոսել պետք չէ, անհանգստանալու կարիք էլ չկա։


Այն էլ ոնց կա։ Հո մենակ ասելով չի՞։ Ամեն օր տեսնում եմ, որ մարդիկ են մահանում այս հիվանդությունից ու բժիշկները ոչինչ չեն կարողանում անել։ Հիմա Ձեր հեքիաթասացությանը հավատա՞մ, թե՞ այդ սարսափելի թվերին։ Փոխանակ ծավալուն հայտարարությունով հանդես գաք, կոնկրետ-կիրառական խորհուրդներ տաք բնակչությանը, թե ինչպես կարելի է նվազեցնել վարակվելու ռիսկը ու փոխանակ հիմնավորեք, թե ինչու համաճարակ չէ (եթե իհարկե կարող եք), դրած գլխներիս տակ փափուկ բարձ եք դնում։

 

Վազգեն Ղազարյան