Վաղուց արդեն հանդարտվել են բորբոքված կրքերն, ու ավարտվել է 2015թ նոյեմբերի 20-29-ը ամերիկյան Հյուսթոն քաղաքում ընթացած ծանրամարտի աշխարհի առաջնությունը , վաղուց արդեն մարել են այդ ստուգատեսի մրցահարթակի լույսերը,սակայն մարզաձևի միջազգային ֆեդերացիայի ՝ IWF-ի հակադոպինգային հանձնախմբի ՝ ADC-ի ծանր աշխատանքն ու պայքարը դեռ չի ավարտվել: Խոշորամասշտաբ՝ շուրջ 600մասնակցով անցկացված այս առաջնոթւյունում , որտեղ ականատես եղանք վառ ներկայնցումների IWF-ը շատ խիստ հակադոպինգային ծրագիր էր մշակել մաքուր հանդես եկող մարզիկների շահերը պաշտպանելու համար: Եվ առաջնության ընթացքում 200 մարզիկների Ա փորձամուշների լաբորատոր դոպինգ- ստուգումներից ի հայտ եկան 24 անբարենպաստ ելքով արդյուքներ:

 


Ադրբեջանական մարզական լրատվամիջոցներն ու մասնավորապես մարզական azerisport.com կայքը հղում կատարելով բուլղարական լրատվիջոցներից՝ focus-sport.net -ին հայտնում է , որ դոպինգ՝ արգելված խթանիչ օգտագործելու մեղադրանքով բռնվածների թվում կան 6 ադրբեջանցիներ, որոնց պատճառով IWF-ը ծանրամարտի Ադրբեջանի ֆեդերացիային տուգանել է 200հազար դոլարով ու նաև այդ մարզիկներին էլ որակազրկել է , ընդ որում նրանից 5-ին ցմահ:
Հյուսթոնյան վերոհիշյալ դոպինգ- ստուգման արդյունքում որակազրկվել են նաև ռուսաստանցի ՝4 մարզիկն այդ թվում նաև ֆենոմենալ ռեկորդներ սահմանած գերծանր քաշային Ալեքսեյ Լովչևը (նրա արյան մեջ հայտնաբերվել էր իպամորելին արգելված խթանիչը) : Այս երկրի ֆեդերացիան տուգավելու է 100հազար դոլարով : IWF- ի կողմից 3-ական որակազրկված մարզիկ ունեն ու 50 հազարական դոլարով տուգանվել են նաև ծանրամարտի Ղազախստանի,Կորեայի և Մոլդովայի ֆեդերացիաները:
Նույն աղբյուրի տեղեկացման համաձայն , վերոհիշյալ երկրներից նրանք, որոնք սահմանված ժամկետներում չեն մուծի նշանակված տուգանքները կպատժվեն 2016թ օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգրերից զրկումով:

 


Հիշեցնենք, որ մինչ Հյութսոնի աշխարհի առաջնության մեկնակը ծանրամարտի Բուլղարիայի ֆեդերացիան տուգանվել էր 500հազար դոլարով, այս երկրի 11 ծանրորդների դոպինգ օգտագործելու և որակազրկման պատճառով ,ու նաև զրկվել էին ինչպես աշխարհի այդ առաջնությունում, այդպես էլ 2016թ Ռիո Դե Ժանեյրոյի օլիմպիադայում մասնակից ունենալուց: Նկատենք, որ Բուլղարիայի ֆեդերացիան բողոքարկել է IWF- ի այս չափազանց խիստ որոշումն, ու միջազգային մարզական արբիտրաժային դատարանը շատ շուտով Լոզանում կքննարկի այդ հարցը:

 


Հվաելենք նաև, որ վերևում հիշատակված երկամարտում և հրում վարժությունում համապատասխանաբար 264 կգ և 475 կգ արդյունքները գրանցած ու ֆանտաստիկ համաշխարհային ռեկորդներով աշխարհի չեմպիոն հռչակված ռուսասատանցի գերծանր քաշային կարգի ծանրորդ Ալեքսեյ Լովչևից բացի դոպինգ –ստուգման արդյունքում որակազրկվածների թվում են տիտղոսակիր այնպիսի մարզիկներ, ինչպիսիք են 2011 թ աշխարհի չեմպիոնուհի, Եվրոպայի եռակի չեմպիոնուհի, 2008 թ օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, բելառուս ծանրորդուհի Անաստասիա Նովիկովան (58 կգ, 4-րդ տեղ), 2015թ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Բելառուսի պատվիրակ Ալեքսանդր Վենսկելը (94 կգ, 4-րդ տեղ), 2013 թ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և 2013թ Կազանի համաշխարհային ունիվերսիադայի չեմպիոն, ադրբեջանցի Ֆիրիդուն Գուլիևը (69 կգ, 6-րդ տեղ), 2009 թ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Ինտիգամ Զաիրովը (94 կգ, 9-րդ տեղ), 2014 թ աշխարհի չեմպիոն, 2015 թ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր ղազախստանցի Ժասուլան Կիդիրբաևը (94 կգ, 3-րդ տեղ), աշխարհի առաջնությունների կրկնակի արծաթե մեդալակիր, ղազախստանցի Ալմաս Ուտեշովը (94 կգ, 2-րդ տեղ), 2014 թ աշխարհի չեմպիոնուհի և 2013 թ փոխչեմպիոնուհի, կորեուհի Ռյո Ուն Հույն (69 կգ, 5-րդ տեղ) ու աշխարհի առաջնությունների եռակի արծաթե մեդալակիր կորեացի Կիմ Կվան Սոնը (77 կգ, 2-րդ տեղ):

 

Արամ Ուգուջյան