ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.

 

«Հակառակորդը կրկին սրում է որոշակի կայունացման միտումներ ունեցող իրավիճակը, օգտագործելով դիպուկահար կրակ: ԼՂՀ-ում զոհ ունենք, ցավակցում ու զորակցում ենք Արամայիս Յուրիկի Ոսկանյանի ընտանիքին ու հարազատներին: Հայկական ԶՈւ-երը ոչինչ անպատասխան չեն թողնի ու կրկին անգամ «Զինված դիմակայության» աստիճանի բարձրացման և հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա»:

 

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արամայիս Յուրիկի Ոսկանյանը: