Մեր շենքում գիշերը ժամը 5 ից լույս չկա, բայց կա հույս։ Ասենք «շնորհակալություն էլցանցերին արագ ու օպերատիվ աշխատանքի, ինչպես նաև բարձր պրոֆեսիոնալիզմի համար»։ Հատկապես՝ քաղաքացիների հետ խոսելու ու հոգեբանական աջակցության համար։ Դուք շատ բարձր մակարդակի ծառայություն եք մատուցում։ Իսկ եթե լուրջ, ապա խայտառակ բան է, միլիարդների շրջանառություն ունեցող ընկերությունը մեկ շենքի վթարված հոսանքալարը չի կարողանում վերականգնել արդեն 14 ժամ ու դեռ պարզ չի, թե երբ կլինի։ Պատկերացնում եք ինչ կանեն, եթե շենքով հոսանքի վարձն ուշացնեինք…

 

 

 

Զոհրապ Եգանյան