Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի՝ այլևս նախկին մամուլի խոսնակ Լիլիթ Մակարյանը պարզաբանող հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան իր էջովˋ աշխատանքից ազատվելու կապակցությամբ․

 

Հարգելիներս, տեղեկացնում եմ, որ հեռացել եմ Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակի պաշտոնից սեփական դիմումի համաձայն։ Նման որոշումը պայմանավորված է եղել զուտ գործնական հանգամանքներով։

 

Որտեղ կա գործ, լինում են նաև տարբեր մոտեցումներ: Մնում եմ Սամվել Բալասանյանի թիմում եվ շարունակելու եմ աշխատել' ի շահ քաղաքի մեկ այլ տեղում, որտեղ, վստահ եմ, իմ ընդունակությունները լավագույնս կարող եմ օգտագործել:
Շնորհակալություն համատեղ աշխատանքի համար: