Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր քաղաքում , որտեղ 2015թ, դեկտեմբերի 4-ից պարետային ժամ է , այսօր՝ հունվարի 8-ին, տեղի է ունեցել բախում թուրքական հատուկ ջոկատայինների և PKK-ի զինյալների միջև: PKK-ի զինյալներին հաջողվել է հեռակառավարվող ռումբով պայթեցնել դիպուկահարների ջոկատի ժամանակավոր հավաքատեղին, որի արդյունքում զոհվել է մեկ և վիրավորվել վեց դիպուկահար: Վիրավոր դիպուկահարներին տեղափոխել են Դիարբեքիրի զինվորական հոսպիտալ:
Կիլիկիա Հայաստան